Թերեզա Մեյն ուղեւորվում Է Բրյուսել

10:09   07 Փետրվար 2019    338

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը փետրվարի 7-ին ուղեւորվում Է Բրյուսել՝ փորձելու վերսկսել բանակցությունները Brexit-ի շուրջ եւ այդ կերպ ԵՄ-ից դուրս գալու գործընթացը հանել այն փակուղուց, որում այն հայտնվել Է «ապահարզանի» պաշտոնական ամսաթվից ընդամենը 51 օր առաջ:

Մեյի այցը առաջինը կդառնա հունվարի 29-ից հետո, երբ բրիտանական խորհրդարանը Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարից պահանջեց վերսկսել բանավեճերը Եվրամիության հետ ապագա փոխհարաբերությունների շուրջ, պարզորոշ հասկանալ տալով, որ ինքը մտադիր չԷ ընդունել գործարքը ներկա տեսքով:

Բրյուսելից ստացված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ պլանավորված են Մեյի հանդիպումները Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի եւ Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանիի հետ: Ինչպես ընդգծում Է Մեյի ներկայացուցիչը, քննարկումների գլխավոր թեման կդառնա Իռլանդիա կղզում խիստ սահմանի հայտնվելը թույլ չտալու այսպես կոչված պաշտպանական մեխանիզմը («բեքստոպ»), ինչպես նաեւ Իռլանդիա կղզում խիստ սահմանի բացակայությունն ապահովելու այլընտրական եղանակները:

Մինչդեռ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը փետրվարի 6-ին հայտարարել Է, որ ԵՄ-ի երկրները ոչ մի նոր առաջարկություն չեն ներկայացնում Btexit-ի վերաբերյալ, այլ Մեծ Բրիտանիայի վարչապետից իրատեսական առաջարկներ են ակնկալում փակուղուց դուրս գալու վերաբերյալ: «Ներկա պահին ամենակարեւոր խնդիրն Է՝ թույլ չտալ առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալու սցենարը: Եվ ես կցանկանայի մեկ անգամ եւս ընդգծել, որ ԵՄ-ի 27 երկրների դիրքորոշումը հստակ արտահայտված Է Մեծ Բրիտանիայի կառավարության հետ համաձայնեցված փաստաթղթերում, որ ԵՄ-ի 27 երկրները ոչ մի նոր առաջարկություն չեն անում»,-ասել Է Տուսկը: Նա նաեւ հիշեցրել Է համաձայնագիրը չվերանայելու եւ կրկնական բանակցություններ չսկսելու Եվրամիության խորհրդի որոշման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները