Microsoft-ը՝ արհեստական ինտելեկտի վտանգների մասին

21:47   08 Փետրվար 2019    360

2018թ․ Microsoft-ը SEC-ին ուղարկել է հերթական ամփոփագիրը՝ դրանում ներառելով արհեստական ինտելեկտի վտանգների մասին կետ՝ հայտնում է HighTech-ը՝ վկայակոչելով Quartz-ին։

Շատ բաներով ԱԻ-ի ոլորտում առաջատարության շնորհիվ Microsoft-ը մտնում է այն ինը ընկերությունների մեջ, որոնք որոշում են մարդկության ապագան։ Սակայն պաշտոնյաների համար կազմված ամփոփագրի մեջ խոստովանում է, որ ինքն էլ չի վերահսկում այդ գործընթացը։ Ժամանակակից ԱԻ-համակարգերը կատարյալ չեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Տվյալների բազաները, որոնք օգտագործում են ալգորիթմների մարզումների համար, կարող են ոչ օբյեկտիվ տեղեկատվություն պարունակել եւ նպաստել նախապաշարումների տարածմանը։ Թաքնված կանխակալությունը կարող է ստիպել ԱԻ-ին ոչ ճիշտ որոշում կայացնել եւ ոչ պատշաճ դատողություն անել։

Այդ դեպքում պատասխանատվությունը կկրի ընկերությունը։ «Եթե մենք ԱԻ-ի բազայում ներդնենք որոշումներ, որոնք բացասաբար են ազդում մարդու իրավունքների, գաղտնիության, զբաղվածության մակարդակի եւ այլ սոցիալական գործոնների վրա, ապա մեր վարկանիշը կտուժի»,- հաշվետվության մեջ նշել են Microsoft-ի ներկայացուցիչները։ Նրանք նաեւ հավելել են, որ մեքենայի ուսուցման անկատարությունները կարող են ընկերությանը վնասել մրցակցության ասպարեզում։

Լուրջ խախտումների դեպքում ընկերությունը ստիպված կլինի պատասխան տալ դատարանի առաջ։ Microsoft-ն առաջին անգամ պաշտոնական փաստաթղթում խոստովանել է, որ ինքը ալգորիթմների գործունեության համար ստիպված կլինի ինչպես իրավական, այնպես էլ սոցիալական պատասխանատվություն կրել: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն խտրականության հետ կապված դեպքերին։ Եթե ԱԻ-ն մարդուն զրկի աշխատանքից, Microsoft-ը նույնպես ստիպված կլինի պատասխան տալ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Microsoft  


Վերնագիրի այլ պիտակները