Իրանի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա

17:20   08 Փետրվար 2019    569

Մենք ակնկալում ենք Իրանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության հետագա զարգացում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն:

Ջահանգիրզադեի խոսքերով, Իրանը Ադրբեջանին իր համար համարում է բարեկամական եւ եղբայրական երկիր:

«Ռազմական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, հատկապես կարելի է նշել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հուսեյն Բագերի այցը Ադրբեջան: Այս այցը ցույց է տալիս ռազմական ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության բարձր մակարդակը»:

Հիշեցնենք, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հուսեյն Բագերին հունվարի 16-17-ին այցելել էր Ադրբեջան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները