Մահվան ելքով հրաձգություն՝ Կենտրոնական բանկի մոտ՝ Ամստերդամում

17:42   08 Փետրվար 2019    342

Մահվան ելքով հրաձգություն է տեղի ունեցել Ամստերդամում՝ Նիդերլանդների Կենտրոնական բանկին հարակից փողոցում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է AT5 հեռուստատեսությունը։

Ըստ հաղորդման, միջադեպի ընթացքում արձակվել է մոտ քսան կրակոց։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները խոցել են հրաձգությունն իրականացնող տղամարդուն։ Ականատեսները հաղորդել են, որ տղամարդը մահացել է, սակայն ոստիկաններն այս մասին տեղեկություններ չեն հրապարակում։

Հեռուստատեսության հաղորդման մեջ նշվում է միայն, որ ենթադրաբար նա է եղել հրաձգության հեղինակը, սակայն ավելին հաղորդել չի կարողացել, քանի որ տարածքը շրջապատվել է իրավապահների կողմից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամստերդամ  


Վերնագիրի այլ պիտակները