Անհայտ անձինք ծխացող ռումբեր են նետել Տիմոշենկոյի ուղղությամբ

13:21   09 Փետրվար 2019    353

Անհայտ անձինք խոչընդոտել են Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի նախընտրական հանդիպումը Բելայա Ցերկով քաղաքի ընտրողների հետ:

Այդ մասին ասված է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Փետրվարի 8-ին, ժամը 18:51-ին (Երևանի ժամանակով 19:51-ին) ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Բելայա Ցերկով քաղաքի փողոցներից մեկում, նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոյի ելույթի ժամանակ, բեմի հետևի մասում կայանված Audi ավտոմեքենայում ռումբ է տեղադրված և այն շուտով պայթելու է»,- նշված է հայտարարության մեջ: Իրավապահներն անմիջապես ժամանել են դեպքի վայր և տարհանել նշված ավտոմեքենան:

Բացի այդ, ըստ ՆԳՆ-ի, Տիմոշենկոյի ելույթի ժամանակ անհայտ անձինք երկու ծխացող ռումբ են նետել հանդիպման մասնակիցների ուղղությամբ: Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել և ձերբակալել են նրանց: Հինգ այլ անձի մոտ ևս հայտնաբերվել են ծխացող ռումբի նմանվող առարկաներ, նրանք նույնպես տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք: Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տիմոշենկո   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները