Վիրջինիայի փոխնահանգապետը հայտնվել է սեքս-սկանդալի կիզակետում

14:26   09 Փետրվար 2019    370

Վերջին օրերին երկրորդ կինն է սեռական հանցագործության մեջ մեղադրել ամերիկյան Վիրջինիա նահանգի փոխնահանգապետ Ջասթին Ֆեյրֆաքսին, տեղեկացնում է BBC News-ը։

Մերեդիթ Ուոթսոնը Ֆեյրֆաքսին մեղադրել է այն բանում, որ վերջինն իրեն բռնաբարել է 2000 թվականին, երբ նրանք երկուսով եղել են Հյուսիսային Քարոլինայի Դյուկի համալսարանի ուսանողներ։

Ֆեյրֆաքսը, որը դեմոկրատ է, հերքում է այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ դրանք իր դեմ ծավալված քարոզչության մի մասն են։

Հիշեցնենք, որ նահանգապետին եւ նահանգի դատախազին վերջերս մեղադրել են ռասիզմի մեջ։

Ինչպես հայտարարել են Ուոթսոնի ներկայացուցիչները, նրա միակ պահանջը փոխնահանգապետից այն է, որ նա հրաժարական տա։

Ընդ որում՝ ինքը՝ Ֆեյրֆաքսը, չի պատրաստվում հրաժարական տալ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վիրջինիա  


Վերնագիրի այլ պիտակները