Apple-ը պարգևավճար կտա FaceTime-ում սխալ հայտնաբերած դպրոցականին

22:15   09 Փետրվար 2019    199

Apple-ը կորպորացիան պարգեւավճար կտա 14-ամյա դպրոցական Հրանտ Թոմփսոնին, որն առաջինն է հայտնաբերել սխալը FaceTime հավելվածում, որը թույլ է տալիս հեռախոսազրույցի հրավիրվող բաժանորդին տեսնել կամ լսել նախքան զանգին նրա պատասխանելը։

Բացի այդ, ընկերությունում հայտնել են, որ Apple-ը կվճարի Հրանտ Թոմփսոնի ուսման ծախսերը: Պարգեւատրման կոնկրետ գումարը չի բացահայտվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հունվարին հաղորդվել էր, որ Apple-ի սարքերի օգտատերերը սխալ են հայտնաբերել FaceTime-ում, որը թույլ է տալիս հեռախոսազրույցի հրավիրվող բաժանորդին տեսնել կամ լսել նախքան զանգին նրա պատասխանելը:

Այդ սխալը կապված է եղել խմբային տեսազանգերի գործառույթի հետ, որն ընկերությունը ներկայացրել է անցյալ տարվա հոկտեմբերի վերջին:

Այն բանից հետո, երբ Apple-ին հայտնի է դարձել խնդրի մասին, նա ժամանակավորապես անջատել է FaceTime-ի այդ գործառույթը:

Apple կորպորացիան փետրվարի 7-ին նորացում է թողարկել իր iOS 12 շարժական օպերացիոն համակարգի համար, որը վերացնում է սխալը աուդիո- եւ տեսազանգերի FaceTime հավելվածում, որը կողմնակի մարդուն թույլ էր տալիս լսել ուրիշի խոսակցությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները