Մասնագետները պարզել են՝ որոնք են ճառագայթման ամենաբարձր մակարդակով սմարթֆոնները

22:44   09 Փետրվար 2019    243

Գերմանական Statista ընկերության փորձագետները հրապարակել են այն սմարթֆոնների ցանկը, որոնք ունեն էլեկտրամագնիսական ճառագայթման ամենաբարձր մակարդակը:

Առողջության համար վտանգ ներկայացնող սմարթֆոնների շարքում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Xiaomi Mi A1 մոդելը, որի ճառագայթման մակարդակը 1կգ-ի հաշվով կազմել է 1,75 վատտ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրորդ հորիզոնականում է OnePlus 5T մոդելը (1կգ-ի հաշվով 1,68 վատտ), մինչդեռ վատագույն եռյակը եզրափակում է Xiaomi Mi Max 3-ը :

Այնուհետև հաջորդում են OnePlus 6T և HTC U12 Life սմարթֆոնները:

Հակավարկանիշը կազմելու հարցում ընկերությունն օգտագործել է ճառագայթային պաշտպանության գերմանական վարչության տվյալները:

Աղբյուրը մանրամասնում է, որ Գերմանիայում ճառագայթման թույլատրելի մակարդակը 1 կգ-ի հաշվով 0,6 վատտ է: Մինչդեռ վերթվարկված բոլոր սարքերը զգալի գերազանցում են այդ ցուցանիշը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները