Բոլթոնը ծաղրել է Մադուրոյին, ում ելույթի ժամանակ լույսն անջատվել է

09:06   10 Փետրվար 2019    145

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը ծաղրել է Մադուրոյին, ում ելույթի ժամանակ լույսն անջատվել է՝ հայտնում է ՌԻԱ նովոստին՝ վկայակոչելով Twitter-ում Բոլթոնի գրառումը։

«Մադուրոյի մաֆիայի համար Վենեսուելայում եկել է «հանգցրեք լույսերի» ժամանակը»,- գրել է Բոլթոնը։

Նա տեղադրել է նաեւ տեսանյութը, որտեղ Մադուրոյի ելույթի ժամանակ լույսը սկսում է թարթել, այնուհետեւ հանգչում է՝ ստիպելով Վենեսուելայի նախագահին ընդհատել ելույթը։ Էլեկտրականության անջատումները հաճախակիացել են Վենեսուելայում տնտեսական ճգնաժամի պատճառով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլթոն   Մադուրո  


Վերնագիրի այլ պիտակները