Հռոմում երկրի տնտեսական բարեփոխումների դեմ զանգվածային ցույց է անցկացվել

09:27   10 Փետրվար 2019    145

Հռոմում շաբաթ օրն անցկացվել է զանգվածային հակակառավարական ցույց, որը կազմակերպել են իտալական արհմիությունները՝ հայտնում է AFP-ը։

Քաղաքի կենտրոնական Սան Ջովանի հրապարակում հավաքվել է մոտ 200 000 մարդ։ Ցույցին մասնակցել են տարբեր արհմիությունների եւ քաղաքացիական միավորումների, ինչպես նաեւ՝ Դեմոկրատական կուսակցության ու այլ քաղաքական ուժերի անդամներ ու կողմնակիցներ։

Ցուցարարները պահանջել են, մասնավորապես, տնտեսական զարգացման համար միջոցներ կիրառել, նոր աշխատատեղեր ստեղծել եւ հարկերը նվազեցնել։ Արհմիությունները նաեւ հանդես են եկել թոշակային բարեփոխման եւ անպայման բազային եկամտի ներդրման դեմ, որը, նրանց կարծիքով, մարդկանց կզրկի աշխատելու մոտիվացիայից։

Սա Իտալիայում ամենախոշոր ցույցն է վերջին չորս տարիների ընթացքում՝ նշում է AFP-ն։ 2018թ․ մարտից երկրում իշխում է «Լիգա» աջ կուսակցության եւ պոպուլիստական «5 աստղ» շարժման կոալիցիան։ Վերջին երեք ամիսներին իտալական տնտեսությունը կրճատվել է արտահանման նվազման պատճառով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմ  


Վերնագիրի այլ պիտակները