Ամերիկյան հեռուստաընկերության աշխատակցին հեռացրել են աշխատանքից

09:44   10 Փետրվար 2019    469

Ամերիկացի հեռուստահաղորդավար Է. Ջ Քելոուեյին հեռացրել են աշխատանքից այն բանից հետո, երբ մի քանի կին մեղադրեցին նրան սեռական բռնություն կիրառելու մեջ, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Նշվում է, որ Warner Bros. Television-ը, իմանալով մեղադրանքների մասին, նույնպես նրան հեռացրեց աշխատանքից։ Այժմ հեռուստահաղորդավարի հարաբերությունների վերաբերյալ ներքին քննություն են անցկացնում:

Ըստ առկա տեղեկությունների, Քելոուեյը հերքում է մեղադրանքները: Ընդ որում, ներկայացված մեղադրանքների որևէ ապացույց մինչ օրս չի հայտնաբերվել: Այնուամենայնիվ, վերոնշյալ մեղադրանքների հետաքննությունը շարունակվում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները