Գիտնականներն ուսումնասիրում են աստղակերպի մեջ տիեզերակայան կառուցելու հնարավորությունը

09:56   10 Փետրվար 2019    145

Թվում է, թե սա ֆանտաստիկ ֆիլմի սցենար է, սակայն այսօրվա դրությամբ գիտնականներն ուսումնասիրում են հսկայական աստղակերպի մեջ տիեզերակայան կառուցելու հնարավորությունը։

Ինչո՞ւ են նրանք աստղաինժեներիայի համար իդեալական համարում հենց աստղակերպը։ Որովհետեւ այդ երկնային մարմնի պտույտները կարող են գրավիտացիայի բավարար աստիճան ստեղծել լեռնային սարքավորումների արդյունավետ օգտագործման համար։ Բացի այդ, գիտնականների կարծիքով, աստղակերպերի ժայռոտ կառուցվածքն ընդունակ է տիեզերակայանը պաշտպանել ճառագայթումից եւ վտանգների այլ տեսակներից։

Այս խելահեղ գաղափարը լիովին կիրառելի են համարում Վիեննայի համալսարանի գիտնականները, ովքեր սեփական մշակումների մոդելները փորձարկել են 500х 390 մետր չափերով հիպոթետիկ աստղակերպի հետ՝ գրում է New Scientist-ը։

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ աստղակերպի ներսում տիեզերակայանի կառուցումը լիովին իրականանալի է, իսկ գործնականում դրա իրականացումը կախված է նյութերի ճիշտ ընտրությունից եւ օբյեկտների չափերի ճշգրիտ որոշումից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները