Թրամփը համեմատել է դեմոկրատների բնապահպանական առաջարկը տնտեսությունը ոչնչացնելու հետ

10:34   10 Փետրվար 2019    145

Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը համեմատել է բնապահպանական փոփոխություններ կատարելու մասին որոշ դեմոկրատների առաջարկը տնտեսության եւ զինված ուժերի ոչնչացման հետ, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով Twitter-ում նախագահի գրառմանը:

Թրամփի խոսքերով՝ դեմոկրատների «նոր կանաչ ընթացքը» «փայլուն» նախաձեռնություն է:

«Հրաշալի կլիներ, եթե այսպես կոչված ածխաթթու գազի արտանետումների դեմ պայքարն ամբողջովին ոչնչացներ ինքնաթիռները, ավտոմեքենաները, կովերին, նավթը, գազը»,-հայտարարել է Թրամփը:

Նա հավելել է, որ դա տեղի կունենա անգամ առանց մյուս երկրների մասնակցության:

«Նոր կանաչ ընթացքը» ենթադրում է, որ 2035 թվականից Միացյալ Նահանգները կսկսեն օգտագործել վերականգնվող էներգիա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները