ՌԴ-ը Վենեսուելայի հարցով սեփական բանաձևը կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ-ին

10:43   10 Փետրվար 2019    496

Ռուսաստանը մտադիր ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին ներկայացնել Վենեսուելայի հարցով սեփական բանաձևը՝ ի պատասխան ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի, որը ենթադրում է Վենեսուելայում նախագահական նոր ընտրությունների կազմակերպում:

Այս մասին գրում է TACC-ը՝ հղում անելով փաստաթղթերին:

«Անվտանգության Խորհուրդը կոչ է անում խաղաղ ճանապարհով կարգավորել իրավիճակը Վենեսուելայում: ԱԽ-ն սատարում է բոլոր քաղաքական կարգավորմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին, այդ թվում նաև Մոնտեվիդեոյում մշակված մեխանիզմին», - նշվում է ռուսական բանաձևի փաստաթղթում:

Միևնույն ժամանակ ամերիկյան կողմի առաջարկած բանաձևը ենթադրում է 2018 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների չեղարկում և միջազգային դիտորդների մասնակցությամբ նոր ընտրությունների կազմակերպում՝ վենեսուելական օրենսդրությանը համապատասխան :

Գործակալության աղբյուրի հաղորդմամբ՝ և՛ ռուսական, և՛ ամերիկյան բանաձևերն առայժմ ուսումնասիրվում են փորձագետների կողմից և դեռ չեն ներկայացվել Անվտանգության Խորհրդին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները