Իռլանդիայում ցանկանում են սելֆիի համար հատուկ վայրեր բացել

10:57   10 Փետրվար 2019    166

Իռլանդիայում՝ զբոսաշրջիկների սիրելի վայրերում, կհայտնվեն սելֆիների համար հատուկ վայրեր:

Դրանք կպաշտպանեն լուսանկարվողներին ողբերգական պատահարներից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Insider-ին:

Սոցցանցերն ավելի հայտնի են դառնում, եւ ավելի շատ մարդիկ են վտանգում իրենց կյանքը գեղեցիկ լուսանկար ունենալու համար: Այսպես, 2014-2016թթ. տարբեր երկրներում մահացել է 127 մարդ, որոնք փորձում էին սելֆի նկարել:

Իռլանդացի քաղաքական գործիչ Ջիմ Դեյլին առաջարկել է ամբողջ երկրում ստեղծել սելֆիների համար հատուկ վայրեր: Այդ միջոցառումը կպաշտպանի հուսահատ զբոսաշրջիկներին վայր ընկնելուց, տրավմաներից եւ մահից, ինչպես նաեւ հիանալի մարքետինգային քայլ կլինի ոչ այնքան հայտնի վայրերը հանրաճանաչ դարձնելու եւ երկրում նոր ճանապարհորդներ ներգրավելու համար:

Սելֆիների համար հատուկ վայրերը կկահավորվեն բազկաթոռներով եւ նստարաններով: Վտանգավոր վայրերում կտեղադրվեն հատուկ տախտակներ, որտեղ զբոսաշրջիկները կլուսանկարվեն՝ առանց իրենց կյանքի համար անհանգստանալու:

Անվտանգ սելֆիների համար ենթակառուցվածքն ի հայտ կգա այնպիսի հանրաճանաչ վայրերում, ինչպիսիք են Մոհերի ժայռերը, Քինսեյլ քաղաքի մոտակայքում հրվանդանի վրա հին փարոսը, Միզեն-Հեդ ժայռերը, Բալթիմորի փարոսը եւ Լոհ-Հայն արգելոցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իռլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները