ՌԴ-ում կկառուցվի առաջին մասնավոր տիեզերակայանը

11:12   10 Փետրվար 2019    170

Ռուսաստանում զբոսաշրջային հրթիռներով միակ մասնավոր տիեզերակայանը կկառուցվի Նիժնի Նովգորոդի կամ Կազանի արվարձանում, հաղորդում է Planet Today-ը:

Ներկայումս այդ հարցը քննարկվում է տարածաշրջանների ղեկավարների հետ:

«Ենթաուղեծրային զբոսաշրջության համար տարածք հատկացնելու մասին բանակցությունները վերջնական փուլում են երկու շրջաններում: Փաստաթղթեր են նախապատրաստվում ստորագրման համար: Կախված նրանից, թե որ շրջանի հետ կստացվի ավելի արագ համաձայնության գալ՝այդտեղ էլ կկառուցվի տիեզերակայանը»,-հաղորդում է տեղեկատվական գործակալություններից մեկի աղբյուրը:

Զբոսաշրջիկներին տիեզերք ուղարկել նախատեսում է ռուսական «ԿոսմոԿուրս» ընկերությունը: Թռիչքները տեղի կունենան շուրջ երկու հարյուր կմ բարձրության վրա: Դրանք կտեւեն գրեթե 15 րոպե, որոնցից առնվազն 5 րոպե զբոսաշրջիկները կանցկացնեն անկշռության վիճակում:

Առաջին ռուսական տիեզերագնաց-զբոսաշրջիկները ձեռք կբերեն տոմսերը 200-250 դոլարով: Ակնկալվում է,որ տարեկան տիեզերք կուղեւորվի շուրջ 700 ռուսաստանցի: Առաջին թռիչքները նախատեսվում են 2025 թվականին:

Ռուսական զբոսաշրջային տիեզերակայանի մրցակիցները երկու ամերիկյան անալոգներն են, որոնք նույնպես աշխատում են տիեզերական զբոսաշրջային արդյունաբերություն ստեղծելու ուղղությամբ: Ամերիկյան տիեզերակայանները կսկսեն իրենց գործունեությունն արդեն շուտով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները