Քաշմիրում ձնահոսքը 12 մարդու կյանք է խլել

11:41   10 Փետրվար 2019    160

Հնդկական թերակղզու հյուսիս-արևմուտքում գտնվող Քաշմիր տարածաշրջանում ձնահոսքը 12 մարդու մահվան պատճառ է դարձել, ևս մեկ մարդ համարվում է անհետ կորած։

Ձյան վիթխարի զանգվածը թափվել է ոստիկանական բաժանմունքի շենքի վրա, որտեղ գտնվել է 7 մարդ՝ 5 ոստիկան և 2 հանցագործ։ Նրանք բոլորը զոհվել են։ Ձյան հսկա զանգվածի տակ հայտնաբերվել են նաև մի քանի տեղացիների դիեր։ Այս մասին հայտնում է Weather պորտալը։

Ձնահոսքը ծածկել է Ջավահար թունելն ու Ջամմու-Սրինագար մայրուղին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Քաշմիր  


Վերնագիրի այլ պիտակները