Փարիզում ակցիայի ժամանակ նռնակի պայթյունի հետևանքով լուսանկարիչը կորցրել է թևը

11:46   10 Փետրվար 2019    172

Փարիզում անցկացվել է «դեղին բաճկոնների» ՝ թվով 13-րդ բողոքի ակցիան։

Նրանք դեմ են հանդես գալիս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա կառավարության քաղաքականության դեմ։

Փարիզում իրավապահները ձերբակալել են ակցիայի 36 մասնակցի։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։

Ցուցարարները կրակի են մատնել Էյֆելյան աշտարակի մոտ կայանված զինվորական հակաահաբեկչական պարեկային մեքենան։

Ականատեսների խոսքով՝ ծանր վնասվածքի պատճառը եղել է իրավապահների կողմից բազմության ուղղությամբ նետված նռնակը։ Նրանք փորձել են նռնակ նետելով ցրել խորհրդարանի ցանկապատը գրոհած ցուցարարներին։ Նշվում է, որ տուժածը լուսանկարիչ է, ով ցանկացել է հետ մղել ցուցարարների կողմն ուղղված նռնակը, որը պայթել է նրա ձեռքում։ Տղամարդը կորցրել է թևը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները