ԱՄՆ-ն առաջին հումանիտար օգնությունն է ուղարկել Վենեսուելա

12:00   10 Փետրվար 2019    297

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Twitter-ում հայտնել է առաջին հումանիտար օգնությունը Կոլումբիա ուղարկելու մասին, հաղորդում է Gazeta-ն:

«Հպարտությամբ հայտնում ենք, որ Վենեսուելայի բնակչության համար օգնության պարագաների առաջին խմբաքանակը հասել է Կուկուտա, Կոլումբիա»,-հայտնել են Պետդեպում:

Այնտեղ նշել են, որ կշարունակեն աշխատել Խուան Գուայդոյի հետ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի գործընկերների հետ հումանիտար օգնություն ուղարկելու համար:

Թե ինչ են հատկապես ուղարկել, վարչությունում չեն մանրամասնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները