Աֆրիկայում 23 մարդ տեղափոխող ռազմական ուղղաթիռ է կործանվել

12:13   10 Փետրվար 2019    251

Աֆրիկայում կործանվել է Եթովպիայի ռազմաօդային ուժերի Մի-8 ուղղաթիռը։

Այս մասին հայտնում է Անվտանգության ապահովման ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի ֆեյսբուքյան էջը։ Վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 10-ը վնասվածքներ են ստացել։ Տուժածներից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Նշվում է, որ ուղղաթիռն ուղևորվում էր Սուդանի Կադուգլի քաղաքից սահմանամերձ Աբյեի շրջան, որը հանդիսանում է վիճելի տարածք Հարավային և Հյուսիսայի Սուդանների միջև։ Ուղղաթիռում գտնվել է 23 մարդ։ Վթարի պատճառը հայտնի չէ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆրիկա  


Վերնագիրի այլ պիտակները