Պորոշենկոն հայտարարել է, որ երկրին պետք չէ այնպիսի նախագահ, որը «ծնկի կգա Կրեմլի առաջ»

12:28   10 Փետրվար 2019    134

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկրին պետք չէ այնպիսի նախագահ, որը «ծնկի կգա Կրեմլի առաջ», այս մասին Պորոշենկոն գրել է Twitter-ի իր էջում:

«Ուկրաինացիներին պետք չէ նախագահ և գերագույն հրամանատար, որը ծնկի կգա Կրեմլի առաջ: Պետք չէ նախագահ ու գերագույն հրամանատար, որը ֆլիրտ կանի ու կքչփչա Պուտինի հետ: Մեզ պետք չէ նախագահ ու գերագույն հրամանատար, որը առաջինը կստորագրի կապիտուլյացիայի դադարեցման մասին փաստաթուղթը»,- ասել է Պորոշենկոն:

Նրա այս գրառումը հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել, մասնավորապես՝ որոշ ուկրաինացիներ գրել են, որ իրենց պետք չէ նախագահ ու գերագույն հրամանատար, «որը միևնույն ժամանակ գողանում է ու առևտուր անում Ռուսաստանի հետ»:

Նշենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները նախատեսված են այս տարվա մարտի 31-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները