Սիդնեյում փոթորիկը հոսանքազրկել է հազարավոր տներ

12:39   10 Փետրվար 2019    145

Սիդնեյին հզոր փոթորիկ է պատուհասել։

Ամպրոպը, սաստիկ քամին ու հեղեղումներն ավստրալական քաղաքում առանց էլեկտրականության են թողել ավելի քան 40 հազար տուն։ Ջրածածկ են եղել մի քանի տասնյակ շրջաններ։ Այս մասին հայտնում է SBS News-ը։

Ավստրալիայի օդերևութաբանական բյուրոյից հայտնում են, որ քաղաքում 30 րոպեում գրանցվել է մոտ 50 մմ տեղում։

Փրկարարներն իրականացնում են հեղեղված փողոցներից մարդկանց տարհանման գործողություն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիդնեյ  


Վերնագիրի այլ պիտակները