ԱՄՆ-ում ձնաբուքն առանց էլեկտրականության է թողել ավելի քան 50 հազար մարդու

12:43   10 Փետրվար 2019    212

Վաշինգտոն նահանգում ավելի քան 50 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Հոսաքագծերը վնասվել են ձյան առատ տեղումների ու բքի հետևանքով։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Էլեկտրամատակարարման խափանման պատճառը ձյան ծանրությունից կոտրված ու հոսանքալարերի վրա ընկած ծառերն են։

Սիեթլի շրջանում ձյան ծածկութի բարձրությունը հասնում է 20 սմ-ի։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները