Գիտնականները ստեղծել են սուրճի «մոլեկուլային» փոխարինիչ

13:01   10 Փետրվար 2019    136

Atomo Coffee ընկերությունը սկսել է սրտադրել «մոլեկուլային սուրճ», որի համն ու հոտը նման է իրական սուրճին, սակայն նորաստեղծը չի պարունակում կոֆեին, հաղորդում է Planet Today-ը:

Ըմպելիքի ստեղծողները դեռեւս չեն բացահայտել իրենց արտադրանքի բաղադրության բոլոր գաղտնիքները: Տվյալ պահին այն դեռեւս կատարելագործման փուլում է:

Գիտնականները հայտնաբերել են ավելի քան քառասուն միկրոմիացություններ, որոնք ազդում են սուրճի համուհոտի վրա: Օգտագործելով բնական եւ արհեստական փոխարինիչներ՝ ընկերության գիտնականները վերստեղծել են տվյալ միկրոմիացություններն իրական սուրճի համային որակներին առավելագույնս նման ընպելիք ստանալու համար:

Atomo Coffee ընկերության մասնագետները հայտարարում են, որ «մոլեկուլային սուրճ» ստեղծելու պատճառներից մեկը սուրճի բնական բաղադրիչների վաթսուն տոկոսի անհետացման վտանգն է: Դա մեծապես տեղի է ունենում մեր մոլորակում կլիմայական գլոբալ փոփոխությունների պատճառով:

Իր համային որակներով «մոլեկուլային սուրճը» ոչնչով չի զիջում սովորականին. դրանում արդեն համոզվել են Atomo Coffee ընկերության արտադրանքի մի շարք սպառողները: Ներկայումս միջոցներ են հավաքագրվում տարբեր ծավալներով «մոլեկուլային սուրճի» մասշտաբային վաճառքն սկսելու համար: Անհրաժեշտ տասը հազար դոլարի կեսն արդեն հավաքվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: AtomoCoffee  


Վերնագիրի այլ պիտակները