Պայթյուն և հրդեհ Լիոնում․ կան զոհեր

13:17   10 Փետրվար 2019    214

Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհվել է 2 մարդ, այդ թվում՝ երեխա։

Պայթյունը որոտացել է հացաբուլկեղենի խանութում, որը գտնվել է բնակելի շենքի առաջին հարկում։ Այս մասին հայտնում է Le Progres-ը։

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 9-ի երեկոյան։ Պայթյունից հետո բռնկված հրդեհը սկսել է արագ տարածվել դեպի վերևի հարկերը։ Հաղորդվում է 4 վիրավորի մասին։

Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։ Ոստիկանությունը փաստի առթիվ հետաքննություն է անցկացնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիոն  


Վերնագիրի այլ պիտակները