Մասկը զվարճալի նամակագրություն է ունեցել Մարս մոլորակի հետ

16:54   10 Փետրվար 2019    231

Իլոն Մասկը Twitter-ում զվարճալի նամակագրություն է սկսել 4thFromOurStar էջի հետ, որի «վարողը» Մարս մոլորակն է՝ հայտնում է Лента.Ру-ն։

Սկզբնական գրառումը, որից սկսվել է կատակը, հեղինակը ջնջել է, սակայն մեկնաբանողներից մեկը հասցրել է սքրինշոթ անել ողջ ժապավենը։

Երկխոսությունը սկսվել է laineyjanelle անունով օգտատիրոջ կողմից, ով ասել է․ «Ես ուզում եմ տեղափոխվել Մարս։ Այնտեղ տղամարդիկ չկան»։ Ինչին ի պատասխան՝ Մարսը գրել է․ «Ես քեզ չեմ ուզում։ Միայն Իլոնին»։ Դրանից հետո խոսակցության մեջ ընդգրկվել է ինքը՝ գործարարը։ Մարսին անվանելով «փոքրիկ»՝ նա հավաստիացրել է, որ ինքն էլ է նրան ուզում։

Այն հարցին, թե երբ այդ դեպքում նա կգա, Մասկը պատասխանել է խնդրելով իրեն «ուղարկել տաք նկարներ, եւ ինքը կսուրա», ու ստացել է սեթեւեթող էմոջիի լուսանկար։

Օգտատերերը հիացել են նամակագրությունից, նրանք գործարարին «լեգենդ» են անվանել, իսկ նրա գրառումը՝ «լավագույն թվիթ»՝ հայտնում է jeraldcoyne-ը։


Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները