ԱՄՆ-ում բանտարկյալի փախուստի փորձը ձախողվել է

13:35   10 Փետրվար 2019    214

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ բանտարկյալը փախուստի փորձ կատարելու ժամանակ ընկնում է առաստաղից: Այս մասին հայտնել է BBC-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների բանտերից մեկում:

Երբ բանտարկյալներին դուրս են բերել բանտախցերից, նրանցից մեկն աննկատ մտել է բուժզննության սենյակ և փորձել է օդափոխության համակարգով դուրս փախչել: Սակայն նրա փորձն ավարտվել է անհաջողությամբ: Բանտարկյալն ընկել է առաստաղից:

Փախուստի փորձ կատարելու համար նրա դեմ առաջադրվել է մեղադրանք:



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները