Ելիզավետ II-ի ամուսինը ինքնակամ հանձնել է վարորդական իրավունքի վկայականը

17:50   10 Փետրվար 2019    194

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետ II-ի ամուսին Ֆիլիպը ինքնակամ հանձնել է վարորդական իրավունքի վկայականը՝ հայտնում է Sky News-ը։

Ինչպես նշվում է, հունվարին տեղի ունեցած ՃՏՊ-ից հետո արքայազնը որոշել է հրաժարվել ավտոմեքենա վարելուց։

«Մանրամասն վերլուծությունից հետո Էդինբուրգի դուքսն իր վարորդական իրավունքի վկայականն ինքնակամ հանձնելու որոշում է կայացրել»,- Բուքինհեմյան պալատի հայտարարությունն են մեջբերում բրիտանական ԶԼՄ-ները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ելիզավետ-II  


Վերնագիրի այլ պիտակները