Վենեսուելայի նավթագործները իրենց հաշիվները ռուսական բանկեր են տեղափոխում. ԶԼՄ

13:59   10 Փետրվար 2019    446

Վենեսուելայի PDVSA նավթագազային ընկերությունը իր բանկային հաշիվները շտապ փոխանցում է «Գազպրոմբանկ»-ին:

Ըստ Reuters-ի՝ դա տեղի է ունենում ԱՄՆ կիրառած պատժամիջոցների հետևանքով:

«PDVSA- ն հրահանգել է հաճախորներին՝ նավթի վաճառքից ստացված գումարները փոխանցել ռուսական բանկի նոր հաշիվներին»,- հաղորդում է «Կոմերսանտ» լրատվական գործակալությունը:

Պատժամիջոցների սահմանումից հետո, ըստ Reuters-ի, PDVSA-ն ճնշում է գործընկերներին՝ Equinor-ին, Chevron-ին և Total-ին, պահանջելով նրանց հետագա համագործակցությունը՝ ավելի վաղ կազմակերպված ծրագրերում:

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել PDVSA-ի նկատմամբ հունվարի 28-ին: Սպիտակ տունը արգելել է ԱՄՆ-ից գումար փոխանցել վենեսուելական ընկերության հաշիվներին: Բացի այդ, Վենեսուելայի վերահսկողության տակ գտնվող՝ ԱՄՆ երեք խոշոր գործարանների հաշիվները արգելափակվել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները