ԱՄՆ-ի զինուժը Սիրիայից դուրս բերելու համար կստեղծվի թուրք-ամերիկյան աշխատանքային խումբ

18:32   10 Փետրվար 2019    209

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել էր Վաշինգտոն, որտեղ մասնակցել է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ ձևավորված կոալիցիայի երկրների արտգործնախարարների ժողովին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ժողովից հետո լրագրողների հետ զրույցում Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը հայտարարրել է, որ ԱՄՆ դրական է գնահատել Անկարայի առաջարկը թուրք-ամերիկյան համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ, որը պետք է համակարգի Սիրիայից ամերիկյան զինուժի դուրսբերման գործընթացը։

«Ես հեռախոսով անձամբ պետքարտուղար Մայք Պոմպեոյին առաջարկեցի ստեղծել համատեղ աշխատանքային խումբ։ Նա դրական գնահատեց այդ առաջարկս։ Խումբը զբաղվելու է ամերիկյան զինուժի դուրս բերմամբ, կազմակերպելու է հաճախակի հանդիպումներ, որոնց ժամանակ կուսումնասիրվեն երկու կողմերի առաջարկները»,-ասել է Չավուշօղլուն։

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարի՝ այդ ամենը նպաստի, որ Սիրիայում ամերիկյան զինուժի դուրս բերումը տեղի ունենա առանց ավելորդ խնդիրների և համակարգված կերպով։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները