Ստամբուլում զոհերի թիվը հասել է 21-ի

18:42   10 Փետրվար 2019    242

Ստամբուլում փետրվարի 7-ին բնակելի շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 21-ի:

Այդ մասին հայատարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն` հավելելով, որ վիրավորների թիվն այս պահին 14 հոգի է կազմում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թուրքական աղբյուրները նաև տեղեկացնում են, որ Ստամբուլի Քարթալ թաղամասում գտնվող ութ հարկանի շենքի փլուզման պատճառներն առայժմ չեն հստակեցվել:

Շաբաթ օրը փլուզման վայր է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Կատարվածցի մենք բազմաթիվ դասեր ունենք քաղելու», - նշել է Թուրքիայի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ստամբուլ   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները