Հնագետները Սահարայում անհայտ քաղաքակրթության հետքեր են հայտնաբերել

19:12   10 Փետրվար 2019    237

Հնագետները Արեւմտյան Սահարայում անհայտ քաղաքակրթության հետքեր են հայտնաբերել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականներն ուշադրություն են դարձրել արբանյակից արված անսովոր լուսանկարներին: Պեղումների արդյունքում պարզ է դարձել, որ կադրերում երեւում են շինությունների մնացորդները:

Ինչպես նշում են հետազոտողները, քարերից կառուցված շինություններն ունեին տարբեր չափեր ու ձեւ՝ շրջանից եւ ուղղանկյունից մինչեւ կիսալուսին: Դրանցից մի քանիսը կազմում են շինությունների համալիր՝ մինչև 630 մ մակերեսով:

Գտածոյի ճշգրիտ տարիքն ու նշանակությունը դեռեւս հայտնի չեն, սակայն գիտնականները ենթադրում են, որ դրանց մի մասն ավելի քան մեկուկես հազատ տարեկան է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սահարա  


Վերնագիրի այլ պիտակները