Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ

19:35   10 Փետրվար 2019    292

5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում գտնվող Հորմոզգան գյուղում. երեք մարդ վիրավորվել է, հաղորդում է IRNA գործակալությունը:

Ըստ Իրանի փրկարարական ծառայության ներկայացուցիչ Մուջթաբա Հալիդիի՝ ցնցումները գրանցվել են կիրակի՝ տեղական ժամանակով 14.24-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 10 կմ խորության վրա՝ Քեշմա շրջանի Լաֆտ գյուղի մոտակայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Աղետի հետեւանքով երեք մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 17-ամյա աղջիկ: Բոլոր տուժածները տարհանվել են եւ տեղափոխվել հիվանդանոց»,-հայտարարել է Հալիդին: Նա հավելել է, որ երկրաշարժի հետեւանքով վնասվել է 15 բնակելի շենք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   երկրաշարժ  


Վերնագիրի այլ պիտակները