Գերմանիայի բնակիչը վիճակահանությամբ 63.2 մլն եվրո գումար շահեց

20:00   10 Փետրվար 2019    322

Գերմանիայի բնակիչը շահել է Euremaxpot վիճակահանության 63.2 միլիոն եվրո ջեքփոթը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Eurojackpot-ը 2012 թվականից անցկացվում է Եվրամիության շատ երկրներում: Հինգշաբթի օրը Հելսինկիում հայտարարվում են հաղթողների անունները: Ջեքփոթ շահելու հավանականությունը 95 միլիոնից մեկն է:

Հաղթողի մասին մանրամասն տեղեկություն չկա: Միայն հայտնի է, որ նա գուշակել է հինգ հիմնական թվերը՝ 5, 8, 21, 24, 26, ինչպես նաև երկու լրացուցիչ համարները՝ 4 և 5: Հայտնի չէ, արդյոք հաղթողը եկել է շահումը ստանալու, թե ոչ: Այն, որ քաղաքացիները տեղյակ չեն, որ միլիոնատեր են դարձել, Գերմանիայում հազվադեպ երևույթ չէ:

Օրինակ՝ Ռոյթլինգեն քաղաքի բնակիչը գրեթե երկու տարի առաջ վիճակախաղում շահել է 11.3 միլիոն եվրո, բայց չի եկել գումարը վերցնելու: 2019թ. հունվարին հայտնի դարձավ, որ նրան փնտրում են ավելի քան 20 ամիս։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Euremaxpot  


Վերնագիրի այլ պիտակները