Google-ը կարող է կշիռը չափող սպորտային կոշիկներ ստեղծել

20:36   10 Փետրվար 2019    217

Alphabet հոլդինգին (Google կորպորացիայի սեփականատերը) պատկանող Verily հետազոտական կազմակերպությունը ծրագրավորողներ է փնտրում մարդու շարժը և քաշը մշտադիտարկող տվիչներով հագեցած սպորտային կոշիկների համատեղ ստեղծման համար, հաղորդում է CNBC-ն:

Հեռուստաալիքի նախագծին ծանոթ երեք աղբյուրը հաղորդել են, որ վերջին ամիսներին Verily-ին փակ հանդիպումների ժամանակ ցուցադրել է կոշիկի դիզայնի նախատիպը՝ գործընկերների ներգրավման և հետագայում շուկա մուտք գործելու հույսով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ հայտնի չէ ներկա պահին ծրագիրը գործում է թե ոչ: CNBC-ը հավելել է, որ Verily-ն աշխատում է առողջության հետ կապված մի շարք նախագծերի վրա, այդ թվում՝ գլյուկոմետրի գործառույթ ունեցող խելացի կոնտակտային լինզաների և ձեռքերի ցնցումը փոխհատուցող կայունացման գործառույթով խելացի գդալների:




Hayatsk.info

Հեշթեգներ: Google  


Վերնագիրի այլ պիտակները