ԱՄՆ-ում առեւանգել են ռուս հոգեւորականի «հարլեյը»

20:49   10 Փետրվար 2019    246

Լիպեցկի շրջանից մեկուկես տարի առաջ ամերիկյան Միսսուրի նահանգ տեղափոխված հայր Միխայիլ Վոլժանսկիի մոտոցիկլետն առեւանգել են, հաղորդում է FOX 2-ը:

Տրանսպորտային միջոցը առեւանգել են անմիջապես տաճարի մուտքի մոտ, որտեղ ծառայում է հոգեւորականը: Մոտոցիկլետի կորուստը Վոլժինսկին նկատել էր փետրվարի 7-ին: Հայր Միխայիլի ընկերներն ու ծխականները GoFundMe կայքում դրամահավաք են նախաձեռնել նոր բայք գնելու նպատակով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշվում է, տեղափոխվելուց հետո հայր Միխայիլը ձեռք էր բերել 1989 թվականի արտադրության Harley Davidson մոտոցիկլետը 4500 ԱՄՆ դոլարով: Վոլժանսկին բայքերով սկսել էր հետաքրքրվել դեռեւս Ռուսաստանում, երբ նրան հրավիրել էին աղոթելու մի խումբ մոտոցիկլավարների հետ:

Ըստ հայր Միխայիլի՝ նրան դուր էր գալիս երթեւեկել մոտոցիկլետով. դա հնարավորություն էր տալիս մտքերը հստակեցնել եւ միանալ Աստծուն: Հոգեւոր ծառայողը պաշտոնապես չի ստանում աշխատավարձ. նրա ընտանիքն ապրում է նվիրատվությունների հաշվին: Վոլժանսկին եւ նրա կինն ունեն մեկ մեքենա, այդ պատճառով բայքը նրա գլխավոր փոխադրամիջոցն էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները