Հնդկաստանում ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը մոտենում է 100-ին

21:05   10 Փետրվար 2019    214

Հնդկաստանի Ուտար Պրադեշ և Ուտար Կխանդ նահանգների ընդհանուր թվով 97 բնակիչ է մահացել ալկոհոլային թունավորումից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ նրանք ոգելից խմիչքն օգտագործել էին Բալլուփուր գյուղում իրենց ծանոթի հուղարկավորությունից հետո մատուցված հոգեհացի ժամանակ։ Հոգեհացի հաջորդ օրը հուղարկավորության մասնակիցների ինքնազգացողությունը վատացել է։

Երեք օր շարունակ հաղորդումներ են ստացվել մահվան դեպքերի մասին։ Միջադեպից հետո իրավապահներն արդեն 200 մարդու են ձերբակալել, առգրավվել է շուրջ 10 հազար լիտր կեղծ ալկոհոլ։ Ակցիզների տրամադրման համար պատասխանատու գերատեսչությունից մարդիկ են ազատվել աշխատանքից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները