Թաիլանդում բացվել է առանց սպասարկող անձնակազմի առաջին խանութը

21:16   10 Փետրվար 2019    532

Թաիլանդում, Փհուկետ կղզում, բացվել է առանց սպասարկող անձնակազմի առաջին խանութը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ խանութը պատկանում է AIS ընկերության բջջային կապի օպերատորներից մեկին: Դրա ստեղծման համար ծախսվել է ավելի քան 630 հազար դոլար: Վաճառքի կետում հերթեր չկան, անձնակազմ չկա, և կանխիկ միջոցներ չեն պահանջվում վերջնահաշվարկի համար:

Ակնկալվում է, որ առևտրի կետի ամենօրյա շահագործման ծախսերը համեմատած մյուս խանութների հետ, որտեղ սպասարկող անձնակազմ կա, կկրճատվեն 30-40%-ով: Նշվում է, որ նոր խանութում կա արհեստական բանականությամբ Լիզա անունով ռոբոտ, որը հաճախորդներին ընդհանուր տեղեկատվություն է տրամադրում և, հարցման դեպքում, ապրանքների և ծառայությունների մասին տվյալներ է հաղորդում:

Վաճառքի կետում հաճախորդները կարող են ինքնուրույն պատվերներ և գնումներ կատարել սենսորային էկրանի միջոցով: Նրանք կարող են ընտրել ապրանքները, ինչպես նաև կատարել և ստանալ վճարումներ: Ժամանակի ընթացքում ըկերությունը մտադիր է արհեստական բանականության օգտագործումը կիրառել յուրաքանչյուր խանութում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները