Գերմանիայում ԱՄՆ դեսպանը եվրոպացիներին կասկածում է Վաշինգտոնի իրանական քաղաքականությունը տապալելու փորձերի մեջ

21:21   10 Փետրվար 2019    186

«Իրանի հետ առևտրի հատուկ մեխանիզմի` INSTEX-ի ստեղծումը, որ հնարավորություն է տալիս շրջանցել ԱՄՆ Թեհրանի դեմ սահմանած պատժամիջոցները, վկայում է եվրոպացիների` Վաշինգտոնի վարած քաղաքականության հանդեպ հարգանքի բացակայության մասին», գերմանական Frankfurter Allgemeine Sonntagszeitung թերթին տված հարցազրույցում այսօր ասել է Գերմանիայում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Գրենելը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դիվանագետի խոսքով՝ եվրոպացիների գործողությունները արդյունավետ չեն և չեն նպաստում «Թրամփի դոկտրինի» իրագործմանը: «Մենք աննախադեպ խիստ պատժամիջոցներ ենք կիրառում` միաժամանակ բանակցություններ առաջարկելով` ակնկալելով, որ այդ գործելաոճը կնպաստի որոշ պետությունների որդեգրած քաղաքականության փոփոխությանը», - նշել է ԱՄՆ դեսպանը:

Գերմանիան Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Իրանի հետ առևտրի հատուկ կառույցի՝ INSTEX-ի ստեղծման մասին հայտարարեցին հունվարի 31-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները