Էլիզաբեթ Ուորենը հայտարարել է 2020-ի նախագահական ընտրարշավին մասնակցելու մտադրության մասին

21:34   10 Փետրվար 2019    219

Մասաչուսեթսից ընտրված ամերիկացի սենատոր Էլիզաբեթ Ուորենը շաբաթ օրը հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

Այդ մասին Ուորենը հայտարարել է Մասաչուսեթս նահանգի Լոուրենս քաղաքում կազմակերպված հանրահավաքի ժամանակ: «Սա պայքար է հանուն ավելի լավ կյանքի, հանուն Ամերիկայի, որտեղ երազանքները կատարվում են, հանուն Ամերիկայի, որ բոլորի համար է ստեղծված», - հայտարարում էր Ուորենը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

69-ամյա Էլիզաբեթ Ուորենը համարվում է Դեմոկրատական կուսակցության ազատական թևի ներկայացուցիչ: Դեմոկրտական կուսակցության նախագահության թեկնածուն կընտրվի հաջորդ տարեսկզբին մեկնարկող ներկուսակցական ընտրությունների ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   2020  


Վերնագիրի այլ պիտակները