Սիեթլում ձյան ռեկորդային տեղումներ են գրանցվել վերջին 70 տարում

21:40   10 Փետրվար 2019    163

Ամերիկյան Սիեթլ քաղաքում ռեկորդային քանակով ձյուն է տեղացել վերջին 70 տարվա ընթացքում:

Ինչպես հայտնում է CBS News-ը, որոշ շրջաններում մինչև 25 սմ հաստությամբ ձյուն է դրել: Ազգային օդերևութաբանական ծառայությունն առաջիկայում երկու փոթորիկ է կանխատեսել տարածաշրջանի համար: Առաջին փոթորիկը քաղաքին կարող է հարվածել արդեն այս գիշեր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս փետրվարն ամենաձյունաշատն է դարձել 1949-ից ի վեր և տեղումների քանակով երկրորդը օդերևութաբանության պատմության մեջ: Սիեթլի օդանավակայանում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել: Ձյան հաստ շերտը ծածկել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրը՝ Space Needle աշտարակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Սիեթլ  


Վերնագիրի այլ պիտակները