Խաշոգջիի հարսնացուն գիրք է գրել նրա մասին

21:44   10 Փետրվար 2019    226

Ստամբուլում Սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգջիի հարսնացու Հաթիջե Ջենգիզը ներկայացրել է մեմուարները, որոնցում պատմել է փեսացուի կյանքի վերջին օրերի եւ նրա աշխատանքի մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ 228 էջ պարունակող գրքի վերնագիրն է «Ջամալ Խաշոգջի: Նրա կյանքը, պայքարն ու գաղտնիքները». այն հասանելի է երեք լեզուներով՝ անգլերեն, թուրքերեն եւ արաբերեն:

Գրքի հիմքում Ջենգիզի հարցազրույցն է եւ նրա գրառումներն անձնական օրագրում, սպանվածի գործի մանրամասներն ու նրա լուսանկարները, ինչպես նաեւ հետաքննության աշխատանքային վարկածները: Աշխատության համահեղինակները թուրք լրագրողներ Մեհմեթ Աքիֆ Էրսոյն ու Սինան Օնուսն են:

Գրքի շնորհանդեսի ընթացքում իր ելույթի ժամանակ Ջենգիզը հայտարարել է, որ չի հանգստանա, մինչեւ Ջամալ Խաշոգջիի սպանության մեղավորները չպատժվեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Խաշոգջի  


Վերնագիրի այլ պիտակները