Միխեիլ Սաակաշվիլին այսօր աջակիցների հետ հավաք կանցկացնի Բելգիայում

22:10   10 Փետրվար 2019    190

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր աջակիցների հետ Բելգիայի Լյեժ քաղաքում անց է կացնելու «Միասին տանը» կարգախոսով հավաք:

Այս մասին հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Կազմակերպիչների խոսքերով՝ Լյեժում այսօր հավաքվելու են վրացիներ՝ աշխարհի տարբեր քաղաքներից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ինչպես ասված է Միխեիլ Սաակաշվիլիի և նախագծի էջում, Լյեժում հավաքվածները քննարկելու են այլընտրանքային կառավարություն ստեղծելու հարցը:

Միջոցառումը մեկնարկելու է Թբիլիսիի ժամանակով ժամը 20:00-ին: Լյեժ են այցելելու նաև «Ազգային շարժման» անդամները Վրաստանից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Միխեիլ-Սաակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները