Գերմանիայում Facebook-ին կարգադրել են սահմանափակել տեղեկատվության հավաքագրումը

22:51   10 Փետրվար 2019    172

Facebook սոցիալական ցանցը իր օգտատերերի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու շնորհիվ ձեռք է բերել գերիշխող դիրք գովազդային շուկայում:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի դատարանը՝ կարգադրելով սոցցանցին օգտատերերի վերաբերյալ հավաքագրված տեղեկությունները տարանջատել միմյանցից: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

«Facebook-ը տեղեկություններ է հավաքում տարբեր աղբյուրներից. Դա ինքը Facebook-ն է, սակայն կան նաեւ Instagram-ն ու WhatsApp-ը: Այս բոլոր տեղեկությունները ընկերությունը մեկ տեղում է հավաքում եւ մեր կարծիքով դա իրեն գերիշխող դիրք է ապահովում», – Գերմանիայի դաշնային կարտելի ներկայացուցիչ Անդրեաս Մունդի խոսքով դատարանը կարգադրել է ընկերությանը յուրաքանչյուր աղբյուրից ստացված տեղեկությունները տարանջատել միմյանցից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Facebook-ը մեղադրանքների հետ համաձայն չէ եւ նախատեսում է բեկանել դատարանի որոշումը: Ընկերության կարծիքով, տարբեր սոցցանցերից տեղեկատվության հավաքագրումը մեկ տեղում թույլ է տալիս օգտատերերին իրենց հետաքրքրություններին համապատասխանող բովանդակություն առաջարկել: «Մենք նախատեսում ենք բողոքարկել որոշումը, որպեսզի Գերմանիայում մեր օգտատերերը լիարժեք օգտվեն մեր ծառայություններից», – ասված է Facebook-ի հայտարարության մեջ:

Գերմանական դատարանի որոշումը հետեւեց մի շարք բացահայտումների Facebook ընկերության կողմից օգտատերերի վերաբերյալ հավաքագրված անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները