Սաակաշվիլին հայտարարել է, որ դեռևս Վրաստան վերադառնալ չի պատրաստվում

09:00   11 Փետրվար 2019    235

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բելգիայի Լիեժ քաղաքում վրացի ներգաղթյալների հետ հանդիպմանը հայտարարել է, որ որոշել է դեռևս չվերադառնալ հայրենիք:

«Ինձ հաճախ հարցնում են` երբ եք Վրաստան գալու: Պատասխանը շատ պարզ է. իհարկե, մենք գնալու ենք Վրաստան: Բայց ես ձեզ հարցնեմ` արդյոք հիմա Վրաստանում հարմար իրավիճակ է վերադառնալու համար: Այսօր դեռևս այդ իրավիճակը չէ, բայց մենք պետք է առաջիկա շաբաթներին և ամիսներին պատրաստ լինենք»,- ասել է Սաակաշվիլին, հաղորդում է RT-ն:

Նա նշել է, որ «դժվար է հեռվից նայել, թե ինչպես է քանդվում քո երկիրը»: Սաակաշվիլին ընդգծել է, որ հստակ ծրագիր ունի Վրաստանում խաղաղ իշխանափոխություն իրականացնելու համար, և այդ գործում մեծ է երկրից արտագաղթածների դերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք պետք է Վրաստան վերադարձնենք մեր 1-1.5 միլիոն հայրենակիցներին, որոնք տարեկան 2.5 մլրդ դոլար են ուղակում իրենց ընտանիքներին և ձևավորում են երկրի պետական բյուջեն: Դա այլևս տեղի չի ունենա, եթե մեզ հաջողվի ազատվել իշխանությունը զավթած օլիգարխներից»,- նշել է Վրաստանի նախկին նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաակաշվիլի   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները