Բժիշկները գնահատել են Թրամփի առողջությունը

09:08   11 Փետրվար 2019    282

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ լավ առողջություն ունի։

Այս մասին ասվում է նրա անձնական բժշկի՝ Շոն Քոնլիի հայտարարությունում, որի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ես ակնկալում եմ, որ նա առողջ կմնա ամբողջ նախագահության ընթացքում և դրանից հետո»,-հայտարարել է Քոնլին։ Նրա խոսքով՝ պլանային բուժզննումը շուրջ 4 ժամ է տևել, որի շրջանակում Թրամփն անզգայացում պահանջող ոչ մի ընթացակարգ չի անցել։

Նշենք, որ սա երկրորդ բուժզննումն է, որը Թրամփն անցել է որպես ԱՄՆ նախագահ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները