Վենեսուելայում մեկնարկել են երկրի պատմության խոշորագույն զորավարժությունները

09:16   11 Փետրվար 2019    430

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեկնարկ է տվել երկրի պատմության խոշորագույն քաղաքացիա-ռազմական զորավարժություններին։

«Երկուհարյուրամյա Անգոստուրա-2019» անվանումը կրող զորավարժությունները կշարունակվեն մինչև փետրվարի 15-ը։ Ինչպես նշել է Մադուրոն, դրանք կդառնան երկրի 200-ամյա պատմության մեջ անցկացված բոլոր զորավարժություններից ամենամասշտաբայինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Զորավարժությունների մեկնարկից առաջ պետության ղեկավարը եղել է ափամերձ Միրանդա նահանգում, որտեղ հանդիպել է զինվորականների հետ և ծանոթացել ռազմական տեխնիկայի նմուշներին։

Վարժանքների առաջին փուլում մոտ 5000 մարտիկներ մշակել են օդից հարձակումը հետ մղելու գործողություններ։ Կարակասում ընդգծել են, որ մանևրումների նպատակը երկրի զինված ուժերի մարտական պատրաստության ստուգումն է՝ արտաքին սպառնալիքի պայմաններում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները