Պենտագոնը Սիրիայից դուրս է բերում ռազմական տեխնիկան

09:34   11 Փետրվար 2019    266

Առաջիկայում ԱՄՆ-ն կսկսի Սիրիայից իր ավելի քան երկու հազար զինծառայողների դուրսբերումը։

Փետրվարի 10-ին դա հաստատել է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելը։ «Խոսքը, հավանաբար, շաբաթների մասին է»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ «ամեն ինչ կախված կլինի Սիրիայում օպերատիվ իրավիճակից», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Փետրվարի 9-ից քրդական զինված խմբավորումները՝ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի աջակցությամբ, գրոհում են Դեր Զոր նահանգում գտնվող ԴԱԻՇ («Իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման վերջին հենակետը։

«Մենք չենք ցանկանում տեղերում պահել մարդկանց, որոնք մեզ անհրաժեշտ չեն և չգործարկել ակտիվ առաքելության ժամանակ»,-ընդգծել է Վոթելը։ Նրա խոսքով՝ «զինվորներին դուրս բերելն ավելի դյուրին է, քան սարքավորումները», իսկ տվյալ պահին տարածաշրջամ տեղափոխված լրացուցիչ ուժերի աջակցությամբ հենց այդ խնդիրն է լուծվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները