Էդինբուրգը տուրիստական հարկ կսահմանի 2 ֆունտի չափով. The Times

09:38   11 Փետրվար 2019    280

Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգը կհետեւի Փարիզի եւ Բարսելոնայի օրինակին եւ Միացյալ Թագավորության քաղաքներից առաջինը տուրիստական հարկ կսահմանի 2 ֆունտ ստեռլինգի (2,5 դոլար) չափով:

Այս որոշումն ընդունվել է քաղաքային խորհրդի կողմից, որը հույս ունի ամեն տարի այդ կերպ գանձարանը համալրել 14,6 մլն ֆունտ ստեռլինգով (18,8 մլն դոլար): Այդ մասին փետրվարի 8-ին հայտնել է The Times-ը: Այս հարկը գիշերակացի համար նախատեսվում է գանձել յուրաքանչյուր հյուրանոցային համարից կամ մինի-հյուրանոցների սենյակից՝ կենվորների գտնվելու առաջին յոթ օրվա ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացառություն են կազմում քեմփինգները՝ ավտոտուրիստների համար սարքավորված ճամբարները: Քաղաքային խորհրդում (Շոտլանդիայում կառավարող) Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Էդամ Մաքվեյի խոսքով՝ այս քայլին «նախորդել են համազգային քննարկումները»: Հարկի սահմանումը ողջունել է Էդինբուրգի այն բնակիչների 91 տոկոսը, որոնք մասնակցել են համաքաղաքային կոնսուլտացիաներին:

Սակայն դրան դեմ են հանդես եկել Մեծ Բրիտանիայի հյուսիսային տարածաշրջանի տուրիստական սեկտորի մի ամբողջ շարք կազմակերպություններ, մինի-հյուրանոցների սեփականատերերի կեսից ավելին: «Մենք անհանգստացած ենք այն բանի հնարավորությունից, որ այս եւ այլ ծախսերի պատճառով առանձին մինի-հյուրանոցներ կորոշեն փակել իրենց դռները եւ հյուրանոցային բիզնեսում կարող է անկում տեղի ունենալ»,- հայտարարել է մինի-հյուրանոցների Scottish Bed and Breakfast Association շոտլանդական ասոցիացիայի ղեկավար Դեւիդ Ուեսթոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էդինբուրգ  


Վերնագիրի այլ պիտակները