«Հաբբլ» աստղադիտակի շնորհիվ ստացվել են Ուրանի և Նեպտունի նոր լուսանկարներ - Լուսանկար

09:43   11 Փետրվար 2019    286

Մի խումբ աստղագետներ «Հաբբլ» աստղադիտակի շնորհիվ Ուրանի և Նեպտունի նոր լուսանկարներ են ստացել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մոլորակները համարվում են ամենաքիչ ուսումնասիրված մոլորակները։ Միայն «Վոյաժեր-2» միջմոլորակային կայանին էր հաջողվել մոտիկից ուսումնասիրել Ուրանն ու Նեպտունը, իսկ մնացած ուսումնասիրությունները կատարվել են Երկրից կամ էլ ուղեծրից։

OPAL ծրագրի շրջանակներում ստացված լուսանկարների միջոցով աստղագետները կկարողանան պատասխանել մի շարք հարցերի։ Նոր լուսանկարների ուսումնասիրության ժամանակ մասնագետները նկատել են սպիտակ գույնի հսկայական վառ տարածք, որը անվանել են «բևեռային գլխարկ»։

Հնարավոր է, որ այն երկար ժամանակ գոյատևող փոթորի է, որը կարող էր առաջանալ եղանակային փոփոխությունների պատճառով։ Երբ 1986 թվականին «Վոյաժեր-2» կայանը անցել է Ուրանի մոտով, այդ երևույթը այդքան էլ պարզ չի երևացել, իսկ մոլորակի վրա եղել է ձմեռ։ Հիմա մոլորակի վրա ամառ է։

Նեպտունի լուսանկարը ստացվել է շնորհիվ «Հաբբլ» աստղադիտակի։ Լուսանկարի վրա երևում է անտիցիկլոն, որը առաջացել է մոլորակի հարավային կիսագնդում՝ ամառը։ Մինչ այդ՝ 1989 թվականի, Նեպտունի վրա հայտնաբերվել էր մեծ բիծ, որի տրամագիծը երեք անգամ փոքր է Յուպիտերի Մեծ կարմիր բծից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուրան   Նեպտուն  


Վերնագիրի այլ պիտակները